Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Microsoft-ը բացահայտել է Windows 10-ի եւ 11-ի տարբերությունը

Microsoft-ը բացահայտել է Windows 10-ի եւ 11-ի տարբերությունը

11:37 | 10.09.2021 | Facebook

Windows 11-ի թարմացումները օպտիմալացման շնորհիվ ավելի փոքր քաշ ունեն, հաղորդում է OnMSFT-ը:

Ընկերության փոխնախագահ Սթիվ Դիսփենսը պատմել է, թե ինչով են տարբերվում Windows օպերացիոն համակարգի արդիական եւ նոր տարբերակները: Դիսփենսի խոսքով՝ կորպորացիայի ինժեներները մեծ աշխատանք են կատարել օպերացիոն համակարգի օպտիմալացման գործում՝ շեշտը դնելով օպերատիվ հիշողության կառավարման վրա: Օրինակ, ծրագրերի պատուհանները, որոնք էկրանի առաջին պլան են մղված, միշտ ավելի բարձր առաջնահերթություն ունեն, քան մյուսները:

Բացի այդ, շարժիչի նոր մեխանիզմի շնորհիվ նոր օպերացիոն համակարգն ավելի արագ է արձագանքում օգտվողի գործողություններին, քան հինը: «Մենք օպտիմալացրել ենք ապարատային բաղադրիչները` հիշողության ավելի լավ կառավարման համար: Ծրագրային ապահովման մակարդակում մենք նվազեցրել ենք մշակման հիմնական հոսքերի համար ռեսուրսների անբավարարությունը՝ OS-ի հզորությունը պահպանելու համար»,- օպերացիոն համակարգերի միջեւ եղած տարբերությունն է բացահայտել գլխավոր մենեջերը: Սրա շնորհիվ, օրինակ, Windows 11-ը ավելի արագ է դուրս գալիս քնի ռեժիմից, քան Windows 10-ը:

Մասնագետը պատմել է ներկառուցված Edge դիտարկիչում Sleeping Tabs գործառույթի մասին, երբ ոչ ակտիվ ներդիրները բեռնաթափվում են հիշողությունից: Սա միջին հաշվով համապատասխանաբար 37 եւ 32 տոկոսով խնայում է պրոցեսորի եւ հիշողության ռեսուրսները: Բացի այդ, Դիսփենսն ասել է, որ Windows 11-ի թարմացման ֆայլերը ավելի քիչ կկշռեն, քան նախորդ համակարգինը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси