Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մենք դեմ ենք պատմության կեղծմանը. կլոր սեղան-քննարկում

Մենք դեմ ենք պատմության կեղծմանը. կլոր սեղան-քննարկում

11:44 | 13.05.2021 | Քաղաքականություն

Ռեֆորմիստների կուսակցության նախաձեռնությամբ՝ այսօր տեղի ունեցավ «Մենք դեմ ենք պատմության կեղծմանը» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչներ, դիվանագետներ ու պատգամավորներ: Ամփոփելով քննարկումը՝ ներկաները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Ժամանակակից աշխարհում դեռ կան պետություններ, որոնց քաղաքական ղեկավարությունը չի ցանկանում հրաժարվել քաղաքական և անձնական նպատակներով սեփական, իսկ երբեմն նաև այլ երկրների պատմության կեղծման արատավոր պրակտիկայից: Բազմազան տեղեկատվության լայն հասանելիության պայմաններում էլ ավելի է դժվարանում ցորենը որոմներից առանձնացնելը, ճշմարտությունը ստից տարբերելը:

Հանուն ներքաղաքական և աշխարհաքաղաքական շահերի պատմության կեղծումը և պատմական փաստերի նենգափոխումը դառնում է միտում և սպառնալիք ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում: Այս միտումը զգալիորեն խթանվում է պոպուլիզի դրսևորումներով, որը լուրջ համաշխարհային մարտահրավեր է դարձել, քանի որ պոպուլիզմի վրա հիմնված իշխանությունը դադարում է տարանջատել  ճշմարտությունը կեղծիքից, ինչից և սկսվում է ցանկացած հասարակության բարոյական հիմքերի խարխլումը:

Տարբեր քարոզչական կենտրոններ կասկածի տակ են դնում ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի հետ կապված պատմական իրադարձությունները, այլև հիմնարար պատմական ճշմարտությունները, ինչը դրսևորվում են ժամանակակից տարածաշրջանային քաղաքականության իրականացման ընթացքում: Մասնավորապես կեղծիքի օբյեկտ են դառնում Լեռնային Ղարաբաղին վերաբերող պատմական փաստերն ու իրադարձությունները:
Դրա վառ ապացույցն է իբր պատմական ադրբեջանական հողերի վերաբերյալ պաշտոնական Բաքվի թշնամական և կեղծարար հռետորաբանությունը Հայաստանի ներկայիս իշխանությունների լռության ֆոնին:

«Մենք դեմ ենք պատմության կեղծմանը» թեմայով կլոր սեղանի մասնակիցները սույնով հայտարարում են իրենց նվիրվածությունը ինչպես այսօր, այնպես էլ ապագայում պատմական փաստերի կեղծման ու պատմական իրադարձությունների աղավաղված ներկայացման դեմ պայքարի գործին:

Մենք դատապարտում ենք պատմության կանխամտածված խեղաթյուրումն ու կեղծումը և հայտարարում ենք, որ այդպիսի քաղաքականությունը որպես արատավոր երևույթ անընդունելի է և դրա դեմ պետք է պայքար մղել բոլոր հասանելի և ընդունելի մեթոդներով ու միջոցներով:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси