Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնի Ադրբեջանի ներքո, ձեր այս հարցերը նաև հիմա լսում են Բաքվում. Վլադիմիր Վարդանյան

Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնի Ադրբեջանի ներքո, ձեր այս հարցերը նաև հիմա լսում են Բաքվում. Վլադիմիր Վարդանյան

14:01 | 03.05.2021 | Քաղաքականություն

Երկրի անվտագային հարցերի շուրջ նման քննարկումները, որոնք տեղի ու անտեղի լինում են, ավելի են վտանգում երկիրը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիրմիր Վարդանյանը:

«Ես որևէ հարցի չեմ պատասխանի այս մասին, գնացեք և գործով զբաղվեք, քանի որ ցանկացած հարց, որն իր բնույթով ոչինչ չի տալիս, այլ երկրի պաշտպանվածությունն է թուլացնում, անընդունելի է»,-ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանը  հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Սյունիքի անվտանգության մասին խոսողները եղել են սահմանում: «Դուք սահմաններո՞ւմ եղել եք, եթե ինչ-որ բան եք տեսնում, ինչի՞ եք ինձ հարցնում,  նկարեք, միանգամից ուղարկեք ադրբեջանական լրատվամիջոցներին»,-ասաց նա և հավելեց, որ պատերազմի ժամանակ և նաև հետո տեսանք, թե ինչպես է ադրբեջանական կողմն իր ամբողջ ինֆորմացիան գաղտնի, փակ պահում, սակայն հայկական կողմը նույնը չի անում:

Նա հորդորեց բանակը թուլացնելու փորձել չանել: «Մի փորձեք նսեմացնել Հայաստանի զինված ուժերը, մի փորձեք նսեմացնել այն հերոսությունը, որը ՀՀ ԶՈՒ-ն արել է:  Ես սա ասում եմ բոլոր այն սուբյեկտներին, որոնք բարձրացնում են արհեստական խնդիրներ, որը պայմանավորված է նախընտրական փուլում լրացուցիչ փոքրիկ դիվիդենտներ ստանալով»:

Պատգամավորը հերքեց նաև այն տարածվող տեղեկությունը, թե հավանական է Ստեփանակերտը ևս անցնի Ադրբեջանին, որի մասին նաև հրապարակել էր Արցախի նախկին ՄԻՊ-ը: «Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնի Ադրբեջանի ներքո, ձեր այս հարցերը նաև հիմա լսում են Բաքվում, ոգեշնչվում են. ո՛չ նման բան չկա»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси