Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փաշինյան. ՀՀ ԱՆ-ի կողմից հաստատված բոլոր պատվաստանյութերն անվտանգ են քաղաքացիների համար եւ կարող են օգտագործվել

Փաշինյան. ՀՀ ԱՆ-ի կողմից հաստատված բոլոր պատվաստանյութերն անվտանգ են քաղաքացիների համար եւ կարող են օգտագործվել

13:51 | 03.05.2021 | Քաղաքականություն

այաստանի առողջապահության նախարարության կողմից ներմուծման համար հաստատված բոլոր պատվաստանյութերն անվտանգ են քաղաքացիների համար եւ կարող են օգտագործվել: Այս մասին մայիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստին ՀՀ վարչապետի ընտրության քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ընդ որում, նա չմանրամասնեց՝ չցանկանալով գովազդել մի պատվաստանյութը եւ մնացածի հակագովազդ անել: «Ես չեմ ասի, թե որով եմ պատվաստվել, բայց կարող եմ ասել, որ մեր փոխվարչապետներից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, իսկ երկրորդը շուտով կպատվաստվի Sputnik V-ով: Եթե մենք երրորդ փոխվարչապետ ունենայինք, նա կպատվաստվեր չինական պատվաստանյութով»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси