Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մանրամասներ Վայոց Ձորում տեղի ունեցած սպանությունից. 29-ամյա երիտասարդին սպանել է նրա քեռին

Մանրամասներ Վայոց Ձորում տեղի ունեցած սպանությունից. 29-ամյա երիտասարդին սպանել է նրա քեռին

13:49 | 03.05.2021 | Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում՝ Վերնաշեն բնակավայրի բնակչի կողմից քրոջ որդու առերևույթ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նախկինում անձնական հարցի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով տուժողն արգելել է հարազատ քեռուն մասնակցել իր տատի՝ կասկածյալի մոր հոգեհանգստի արարողությանը, որից հետո՝ 2021 թ. մայիսի 1-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, կասկածյալը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն պատկանող երկփողանի որսորդական հրացանով, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող «Գետնատուն» ՍՊ ընկերության տարածքում մեկ կրակոց է արձակել քրոջ որդու ուղղությամբ, որը տեղում մահացել է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси