Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Գեղեցիկ աղջիկ». Իվետա Մուկուչյանի լուսանկարը

«Գեղեցիկ աղջիկ». Իվետա Մուկուչյանի լուսանկարը

13:46 | 03.05.2021 | Մշակույթ

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իվետան սեւ, նախշերով զարդարված հագուստ է կրում։ Իվետան հավաքել է մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ «Որքան շատ ես խնամքով մոտենում սեփական նախագծերիդ, քան այլ բաների վրա ժամանակ վատնելուն, այնքան ամեն բան ավելի ճշգրիտ ընթացք է ունենում եւ վայելում ես աշխատանքիդ պտուղները»,- գրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են գրել․ «Գեղեցիկ աղջիկ»։

Ավելի վաղ արված գրառմամբ Իվետան նշել էր, որ մենք շատ ենք հեռացել հավատքից։ «Երբ աչքերդ փակում ես, ու շուրջբոլորդ լռում է, լսում ես ներքին ձայնդ, կարեւորն այն է, որ խղճիդ հետ համերաշխ լինես ու ներդաշնակ լինես նաեւ արածդ քայլերի հետ: Իսկապես կարեւոր է, որ երբ մենակ ես մնում, խղճիդ առաջ մեղք չունենաս… Ամեն մեկս պետք է կարողանանք թեկուզ փոքր բան անել, որպեսզի ամուր լինենք, ու մեր երկիրն էլ ամուր լինի։ Միայն այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի… Մենք շատ ենք հեռացել հավատքից… Մաքուր արժեքներին եւ հավատքին վերադառնալը կլինի մեր բոլոր հաղթանակների առաջին քայլը»,- գրել էր երգչուհին:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси