Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սորոսի Լարիսայի զրպարտությունը բերեց նրա պաշտոնազրկմանը

Սորոսի Լարիսայի զրպարտությունը բերեց նրա պաշտոնազրկմանը

11:25 | 14.04.2021 | Քաղաքականություն

2019 թվականին Սորոսի հիմնադրամի հայկական մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանը որոշեց անցնել հարձակման ազգային ուժերի դեմ, մասնավորապես` ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի  հասցեին  սուտ եւ զրպարտություն տարածելով, թե իբր նրանք 21 տարի առաջ ֆինանսավորել էին Հայկ Բաբուխանյանին Հունգարիայում տեղի ունեցած կոնֆերանսին մասնակցելու համար, ուստի ՍԻՄ նախագահին կարելի է համարել «սորոսական»: Սակայն, թեեւ թե՛ Լարիսա Մինասյանի նշված գումարը չնչին էր` 460 դոլար, թե՛ պատմությունը առավել քան հին էր` 20 տարվա հնության մի գործուղում, սակայն  Հայկ Բաբուխանյանը գործը  ուղղեց դատարան, մատնանշելով հետեւյալը. «Ես երբեք չեմ դիմել Սորոսին որեւէ գումար ստանալու համար եւ սորոսականների հարձակումն ինձ վրա պայմանավորված է նրանով, որ ես տարիներ շարունակ պատռում եմ նրանց հակազգային ու հակահայկական դեմքը: Սակայն օտար ուժերի կամակատարների այս ճիգերը ծիծաղելի են քանի որ իմ դեմ ոչինչ չգտնելով նրանք մեջտեղ են բերել ինչ որ 20 տարվա վաղեմության օդանավի տոմս, որը միայն ապացուցում է, որ ես ճիշտ եմ, իսկ նրանք սխալ»:

Եվ ահա դատարանում ի հայտ եկան բազմաթիվ տարօրինակ  փաստեր: Նախ պարզվեց, որ հայկական սորոսական որջում կեղծվում են փաստաթղթեր: Այսպես կեղծվել էր Հ. Բաբուխանյանի  ստորագրությունը եւ ձեռագիրը, իսկ Սորոսի Լարիսայի փաստաբանը կտրուկ դեմ լինելով ձեռագրաբանական փորձաքննությանը ( ինչը պահանջում էր Հայկ Բաբուխանյանի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեւոն Բաղդասարյանը) խոստովանեց, որ այո, նման բան` փաստաթղտերի կեղծում, կարող էր լինել: «Մենք միջնորդեցինք, որպեսզի դատարանը որոշում կայացնի տվյալ փաստաթուղթը ձեռագրաբանական փորձաքննության ենթարկելու համար: Որը, տարօրինակ կերպով դատարանը մերժեց, իսկ պատասխանող կողմի ներկայացուցիչը հայտարարեց, որ չի բացառվում, որ, այո, հայցվոր կողմը չի ստորագրել», մեզ ներկայացրեց Լ. Բաղդասարյանը:

Դրանից հետո Լարիսան որոշեց փոխել փաստաբանին: Արդեն նոր փաստաբանի պարագայում պարզվեց, որ դատարան սորոսականների ներկայացված թղթերում չկա ամենակարեւոր ապացույցը` Հայկ Բաբուխանյանի դիմումը իր գործուղումը ֆինանսավորելու վերաբերյալ: Չկա, քանի, որ այն չեր էլ եղել: Պարզվեց նաեւ, որ գործուղման հրավերը եկել է ոչ թե Սորոսի հիմնադրամից, այլ մի այլ կազմակերպությունից, որն, ըստ սորոսականների,  ինչ-որ հեռու եւ ոչ ակնհայտ  համագործակցության պատմություն ունի սորոսականների հետ:

Դրանից հետո, երբ դատարանում սորոսականները խայտառակ էին լինում, Լարիսան սկսեց պնդել ուղիղ հակառակը եւ լինելով Պետրոսի հյուրը Հ1-ում, հերքեց իր իսկ խոսքերը, նշելով, որ երբեք Հայկ Բաբուխանյանին չի ֆինանսավորել: Այնուհետեւ դատարանում  Սորոսի Լարիսան հայտարարեց, որ նա ճիշտ չի արտահայտվել, նրան հասկացել են ոչ այն իմաստով ինչ որ նա ասում էր եւ Հայկ Բաբուխանյանը ՍՈՐՈՍԱԿԱՆ չէ: Այդ ամենը  արձանագրվեց դատարանի որոշումով, որը գրեթե  երկու տարի անց եկավ փաստելու Լարիսա Մինասյանի նպատակների ջախջախումը եւ Հայկ Բաբուխանյանի հաղթանակը: «Դատարանը վճիռ կայացնելուց հիմք է ընդունել այն հանգամանքը, որ դատարանում` դատական նիստի ընթացքում, դատարանի հարցադրմանը պատասխանող կողմը փաստել է, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ: Այսինքն ստացվում է հետեւյալ զավեշտալի պատկերը, մի դեպքում հատուկ մամլո ասուլիսի ժամանակ Մինասյանը սորոսականների շարքում հնչեցնում է Հայկ Բաբուխանյանի անունը, բայց դատարանում ` ինքն իրեն հակասում է եւ ըստ էության հայտնում ճշմարտությունը:»,- նշում է Լ.Բաղդասարյանը:

Արդյունքում ստացվեց ուղիղ հակառակը, ինչ ծրագրում էին սորոսականները` Հայկ Բաբուխանյանին «սորոսական» անվանելով վարկաբեկելու փոխարեն, վարկաբեկվեց Սորոսը: Առավել եւս, որ դատարանում Հայկ Բաբուխանյանը եւ Լեւոն Բաղդասարյանը մշտապես ապացուցում էին Սորոսի հակահայ, հակաազգային էությունը: Ինչ արժեր միայն այն փաստը, որ Լեւոն Բաղդասարյանին տարիներ առաջ Լարիսա Մինասյանը ասել էր, թե` ես հրաժարվում եմ ձեզ հետ որեւէ գործ ունենալ, որովհետեւ դուք  Հայկ Բաբուխանյանի ընկերն եք: Մի խոսքով, Լարիսան տապալեց ՍԻՄ առաջնորդի թիրախավորման` վերեւից եկած հանձնարարությունը, խայտառակեց ինքն  իրեն եւ Սորոսին եւ բնական է, որ այսքանից հետո նա պետք է հեռանար:

Սա, անկասկած, Հայկ Բաբուխանյանի եւ Լեւոն Բաղդասարյանի մեծ հաղթանակն է, սակայն, իհարկե, այն հեռու է վերջնական լինելուց, քանի դեռ Սորոսի գրասենյակը շարունակում է գործել Հայաստանում: Այստեղ միայն պետք է հիշեցնել Հայկ Բաբուխանյանի խոստումը դատարանում`  երբ որ մենք գանք իշխանության Հայաստանում Սորոսի գրասենյակը կփակվի:

Ա. Հովհաննիսյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси