Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Այս տարին ծանր փորձություն էր մարդկության համար՝ փորձություն կամքի, հավատքի, արժեքների, գոյատևելու». Արմինկա

«Այս տարին ծանր փորձություն էր մարդկության համար՝ փորձություն կամքի, հավատքի, արժեքների, գոյատևելու». Արմինկա

15:44 | 26.12.2020 | Հասարակություն

Այսօր քրիստոնյա աշխարհի մի մասը տոնում է Քրիստոսի ծնունդը: Երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով քրիստոնյաներին և նշելով, որ այս տարին իսկական փորձություն էր մարդկության համար: «Քրիստոնյա աշխարհի զգալի մասն այսօր տոնում է Քրիստոսի Ծնունդը: Փակ են եկեղեցիները, դադարեցված են պատարագները: Այս տարին ծանր փորձություն էր մարդկության համար՝ փորձություն կամքի, հավատքի, արժեքների, գոյատևելու: Ւ՞նչ դաս քաղեց մարդն այս փորձությունից. ավաղ, ոչ մի: Չարությունը, նախանձն ու պառակտումները շարունակում են նրան տանել կործանման, բայց նա կույր է, չի ուզում տեսնել ու ընդունել, թե ինչպես իր իսկ ձեռքով կործանում է այն, ինչ ստեղծվել ու նվիրվել է իրեն: Մի բան եմ ուզում միայն, որ յուրաքանչյուր քրիստոնյա՝ ինձնից սկսյալ, իր տունն ու բակը շքեղ զարդարելուց ու մտերիմներին նվերներ ընծայելուց բացի, փորձի «զարդարել» իր ներսը, դուրս նետի ամեն աղտ ու ախտ, վառի իր հոգու «լույսերը»: Եկեք ընտրենք բարին, լույսը, սերը, այսինքն՝ Աստծուն, ու փոխենք աշխարհը՝տալով նրան ու միմյանց միայն սեր ու բարություն»,- գրել է նա

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси