Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երեկ երեկոյան կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ. Արցախի ՊԲ

Երեկ երեկոյան կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ. Արցախի ՊԲ

10:29 | 16.12.2020 | Քաղաքականություն

Երեկ երեկոյան կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ. Արցախի ՊԲ
 
 

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն:

Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси