Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանը լուծեց տարածքային ամբողջականության հարցը, բայց այդ դեպքում ո՞ւր մնաց ԼՂ կարգավիճակի հարցը. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանը լուծեց տարածքային ամբողջականության հարցը, բայց այդ դեպքում ո՞ւր մնաց ԼՂ կարգավիճակի հարցը. Էդվարդ Նալբանդյան

18:03 | 11.12.2020 | Քաղաքականություն

Արցախի միջանկյալ և վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցն առկա է եղել աշխատանքային բոլոր փաստաթղթերում՝ և մինչև Կազանյան բանակցությունները, և դրանցից հետո, քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Պետք է հասկանալ, որ Կազանյան բանակցություններից հրաժարվել է ոչ թե Հայաստանն, այլ՝ Ադրբեջանը», - հիշեցրեց նա: Անդրադառնալով ԼՂ վերջնական կարագվիճակի հարցին՝ Նալբանդյանը շեշտեց, որ այժմ, երբ պատերազմ է տեղի ունեցել, և Ադրբեջանից տեսակետներ են հնչում, որ ոչ մի կարգավիճակ էլ չի կարող լիել, հարցը շարունակում է գոյություն ունենալ: Բանախոսը միաժամանակ շեշտեց՝ Ադրբեջանը պատերազմի հետևանքով որոշեց երեք սկզբունքներից առաջինի՝ տարածքային ամբողջականության հարցը, բայց այդ դեպքում ո՞ւր մնաց ԼՂ կարգավիճակի հարցը: Նալբանդյանի խոսքով՝ այլ պատմություն է ուժի սպառնալիքի կիրառումը, որին ականատես եղանք երեկ Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси