Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1476 նոր դեպք. մահացել է 30 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1476 նոր դեպք. մահացել է 30 մարդ

11:11 | 27.11.2020 | Հասարակություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1476 նոր դեպք. մահացել է 30 մարդ
 
 

Հայաստանում նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1476 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 132 346 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 502 607 վերջին մեկ օրում` 3656 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 24580 պացիենտ. մեկ օրում նվազել է 648-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 105 149 անձ` վերջին մեկ օրում 2094 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2090 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 527 է:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси