Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեր տեղեկություններով, Շահումյանի երկու գյուղ մնալու են Արցախի սահմաններում. շրջվարչակազմի պատասխանատու

Մեր տեղեկություններով, Շահումյանի երկու գյուղ մնալու են Արցախի սահմաններում. շրջվարչակազմի պատասխանատու

12:25 | 26.11.2020 | Քաղաքականություն

Մեր տեղեկություններով, Շահումյանի երկու գյուղ մնալու են Արցախի սահմաններում. շրջվարչակազմի պատասխանատու

 
 

Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները  կարողացել են ժամանակին դուրս բերել իրենց ունեցվածքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ  զրույցում ասել է Երևանում գործող  օպերատիվ շտաբի   շահումյանցիների  աջակցության  կենտրոնի աշխատանքների  համակարգող, Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Նորայր Աստվածատրյանը: Նրա խոսքով՝ Շահումյանի շրջանի բնակիչներն իրենց գույքն ու անասնագլխաքանակը հիմնականում դուրս են բերել անհատական տրանսպորտային միջոցներով: «Բնակչությանը տարհանելու  և ունեցվածքի դուրսբերման գործում ուղղորդել և   ըստ հնարավորության անհատական  աջակցություն է ցուցաբերել նաև շրջանի վարչակազմը»,-հայտնել է Աստվածատրյանը:

Նրա խոսքով, իրենց բնակավայրերից տարհանված և ՀՀ բնակավայրերում հանգրվանած  շահումյանցիների աջակցության երևանյան կենտրոնում ներկայումս համակարգված աշխատանք է տարվում նրանց ժամանակավոր կացարաններով ապահովելու, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:

 

«Արցախի աշխատանքի սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հատկացրած միջոցներով, մասնավորապես, տրամադրում ենք փոխհատուցում բնակվարձի և կոմունալ վճարումների 50-100 տոկոսի չափով: Բացի այդ՝ ցուցակագրում ենք շահումյանցիների առաջնահերթ կարիքները: Մինչ այժմ աջակցության կենտրոնին է դիմել Շահումյանի շրջանի  ավելի քան 70 բնակիչ: Նրանց մի մասն  ունի նաև  սննդի անկողնային պարագաների  և ձմեռային հագուստի կարիք: Այս  խնդիրների լուծումը նույնպես կլինի մեր առաջիկա գործունեության հիմքում»,-մանրամասնել է պատասխանատուն:

Քարվաճառի բնակիչ Ռոման Բաբաջանյանը, ով ընտանիքով հանգրվանել է հյուրանոցում մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց ժամանակ են տվել հյուրանոցն ազատելու համար:

«Փորձել ենք Երևանի հարակից բնակավայրերում վարձով բնակարան գտնել, սակայն տանտերերը  բավականին մեծ գումարներ են պահանջում: Բացի այդ, ձմեռային  ժամանակահատվածում մեծ գումարներ կպահանջվեն կոմունալ վճարումների համար: Չունենալով աշխատանք և որևէ եկամուտ՝ չգիտենք ինչպես ենք վճարելու»,-ասաց Քարվաճառից տարհանված բնակիչը:

Ի պատասխան հարցադրմանը Շահումյանի շրջվարչակազմի ներկայացուցիչ Նորայր Աստվածատրյանը տեղեկացրեց, որ շահումյանցիների կեցության ժամկետները երկարաձգելու նպատակով առաջիկայում փորձելու են պայմանավորվածություն ձեռք բերել  հյուրանոցատերերի հետ ինչպես նաև ըստ անհրաժեշտության ու հնարավորության նոր կացարաններ գտնել:

«Նման իրավիճակում հայտնված ընտանիքներ ունենք, մասնավորապես Ծաղկաձորի հյուրանոցներում: Նրանց թվում կան նաև Շահումյանի շրջանի Չարեքտար և Ականաբերդ համայնքների բնակիչներ: Մեր ունեցած տեղեկություններով այս գյուղերը մնալու են Արցախի սահմաններում: Ուստի այս գյուղերի բնակիչները հնարավորություն ունեն առաջիկայում վերադառնալ իրենց բնակավայրեր»,- ասաց Աստվածատրյանը՝ հավելելով, որ իրենք կացարաններ են առաջարկում ՀՀ հեռավոր բնակավայրերում, սակայն շատերը հրաժարվում են:

Շարունակելով զրույցը քարվաճառցի Ռոման Բաբաջանյանը հավելեց, որ այնտեղ զբաղվում էին մեղվապահությամբ ու անասնապահությամբ:

«Տարհանման օրերին թշնամական հրետակոծության պատճառով անասունների մեծ մասը փախել է, և չենք կարողացել գտնել: Ապագան առայժմ խիստ անորոշ է»- ասաց նա:

Քարվաճառում  եկամտաբեր տնտեսություն է  թողել նաև Կարինե Մովսիսյանի ընտանիքը: Նրա խոսքով բազմանդամ ընտանիքով առայժմ հանգրվանել են բարեկամներից մեկի փոքրիկ  տանը:

«Կոմունալ վճարումների փոխհատուցումը ձմեռվա շեմին մեծ օգնություն է: Կփորձենք այստեղ զբաղվել այն տնտեսության վերականգնմամբ,  որն ունեինք Քարվաճառում»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով որ ինչպես իրենք այնպես էլ շատ շահումյանցիներ հնարավորության դեպքում  կգերադասեին վերադառնալ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси