Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիան դժգոհ է Ֆրանսիայի Սենատի Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւից

Թուրքիան դժգոհ է Ֆրանսիայի Սենատի Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւից

11:49 | 26.11.2020 | Քաղաքականություն

Թուրքիան դժգոհ է Ֆրանսիայի Սենատի Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւից
 
 

Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի Սենատի բանաձեւը, որը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ֆրանսիայի Սենատի այդ որոշումը այն բանի հստակ ցուցիչն է, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, որ անցկացնում են համանախագահները, որոնք պետք է չեզոքություն պահպանեն, մինչեւ հիմա չի կարողացել լուծել այս հարցը...Մենք ցանկանում ենք, որ հիմա Ֆրանսիան ընդունի կառուցողական դիրքորոշում տարածաշրջանի կայունացման համար՝ կատարելով ճիշտ հետեւություններ»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որը կառավարությանը կոչ անում ճանաչել Արցախի անկախությունը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси