Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սիրիացի գրոհայինները շարունակում են մնալ Ադրբեջանի տարածքում. Ամերիկացի լրագրող

Սիրիացի գրոհայինները շարունակում են մնալ Ադրբեջանի տարածքում. Ամերիկացի լրագրող

17:34 | 23.11.2020 | Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում կռվելու համար Ադրբեջան ուղարկված վարձկանները դեռևս չեն վերադարձել Սիրիա, ավելին՝ լուրեր են շրջանառվում, որ այդ տարածաշրջան ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու:

Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որն Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ակտիվ լուսաբանել է Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղարկելը: 
 
Նրա խոսքով՝ վարձկաններն Ադրբեջանում պատրաստվում են մնալ երկարաժամկետ հեռանկարում՝ թուրքական բազաների հետ որոշ կետերի պաշտպանության համար: Նրանց մեծ մասը հեռախոս չունի:
 
Թուրքիային, ըստ լրագրողի, դա ձեռնտու է, քանի որ իր վերահսկողության տակ է պահում գրոհայիններին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси