Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պուտինը Նովակին հանձնարարել է Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղը ձմռանը նախապատրաստելու հարցը

Պուտինը Նովակին հանձնարարել է Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղը ձմռանը նախապատրաստելու հարցը

16:36 | 23.11.2020 | Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ շփվելիս հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ձմռանը պատրաստելու հարցը:
 
«Փոխվարչապետ Ալեքսանդր Վալենտինովիչ Նովակը մասնակցում է մեր աշխատանքներին: Հիմա ես ձեզնից ոչ մի զեկույց չեմ խնդրում: Ես պարզապես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ ձմեռ է գալիս: Ի վերջո, տեղանքը լեռնային է: Այնտեղ ցուրտ է: Ցուրտերն արդեն մոտ են: Հետևաբար, այս դեպքում հայկական կողմի հետ շփվելիս այդ խնդիրները պետք է հաշվի առնվեն: Ես խնդրում եմ ձեզ ուշադրություն դարձնել դրան», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
 
Պուտինը հանձնարարել է Նովակին այս հարցի վերաբերյալ առանձին զեկուցել ավելի ուշ:
 
Նախագահը նաև հանձնարարել է Ռուսաստանի ուժային և տնտեսական գերատեսչությունների ղեկավարներին սերտ կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси