Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Դուք Ձեր չափը ճանաչեք»․ վիճաբանություն՝ Արման Բաբաջանյանի և Գաբրիել Բալայանի միջև (Տեսանյութ)

«Դուք Ձեր չափը ճանաչեք»․ վիճաբանություն՝ Արման Բաբաջանյանի և Գաբրիել Բալայանի միջև (Տեսանյութ)

14:17 | 19.11.2020 | Քաղաքականություն

Մարտակերտի գյուղերի մասով կարելի էր քարտեզը նայել և տեսնել, որ դրանք Աղդամի շրջանի գյուղեր են եղել, որոնք, Արցախի վերջին վարչատարածքային բաժանումով եղել են Մարտակերտի շրջանում, պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին` ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Պետք չէ չհիմնավորված հայտարարություններ անել: Ինչ մնում է Ձեր որակավորումներին, կխնդրեմ` մնաք էթիկայի կանոնների շրջանակում և մեղադրանքներ հնչեցնելիս հստակ լինել: Եթե իրավաբանական գիտելիքներ չունեք, Ձեզ խոստանում եմ օժանդակել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին` կոնկրետ մարդկանց մեղադրանքներ ներկայացնելով: Ամպագոռգոռ բառեր հնչեցնելը…», - իր խոսքը չավարտեց փոխնախարարը, երբ Բաբաջանյանը տեղից բղավեց`«Չափերդ ճանաչի»:

Բալայանն իր հերթին հակադարձեց, որ իր` չափը ճանաչելու հետ կապված խոսելն ավելորդ է, այդ պատգամավորը պետք է իր չափը ճանաչի:

«Եթե ես սկսեմ Ձեր նկրտումների մասին խոսել… ևս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում», - ասաց Բալայանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси