Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այս փաստաթղթի տակից կարող է դուրս գալ միայն մի մարդ, ով չի ստորագրել այն` ասելով, որ նախորդը սպառնալիքի տակ է նման քայլի գնացել. Տարոն Սիմոնյան

Այս փաստաթղթի տակից կարող է դուրս գալ միայն մի մարդ, ով չի ստորագրել այն` ասելով, որ նախորդը սպառնալիքի տակ է նման քայլի գնացել. Տարոն Սիմոնյան

13:46 | 19.11.2020 | Քաղաքականություն

Չգիտեմ` մեր արտաքին գերատեսչությունն ինչպես է պատկերացնում, որ պետք է դուրս գա Արցախի հարցով եռակողմ փաստաթղթի տակից: Այս փաստաթղթի տակից կարող է դուրս գալ միայն մի մարդ, ով չի ստորագրել այն` ասելով, որ նախորդը սպառնալիքի տակ է նման քայլի գնացել, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակյցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Ով որ կլինի նոր վարչապետ, կարող է լուրջ փաստարկներով հանդես գալ, որ, այո, սպառնալիքի միջոցով մեզ փաստի առաջ են կանգնեցրել, բայց այսօր ուզում ենք ողջ գործընթացն իրավական մակարդակում իրականացնել», - պարզաբանեց Տարոն Սիմոնյանը:

Վերջում պատգամավորը շեշտեց` ստորագրված եռակողմ փաստաթուղթը հայկական շահի, իրավական տեսանկյունից ամենախոցելի և ամենախայտառակ փաստաթուղթն է` վերջին 30 տարվա ընթացքում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси