Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վրաստանը բացել է օդային տարածքը ռուս խաղաղապահների համար

Վրաստանը բացել է օդային տարածքը ռուս խաղաղապահների համար

17:21 | 11.11.2020 | Քաղաքականություն

Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն РИА Новости-ին ասել է, որ վրացական կողմը, Բաքվի և Երևանի խնդրանքով, բացառության կարգով թույլատրել է իր օդային տարածքի օգտագործումը սահմանափակ ժամանակով ռուսական ինքնաթիռների համար, որոնք իրենց զորամիավորման մասը Լեռնային Ղարաբաղ են տեղափոխում որպես խաղաղապահ առաքելություն:
 
«Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական կողմի խնդրանքի հիման վրա, որպես բացառություն, ռուս խաղաղապահների զորախմբի մի մասը նախապես պայմանվորված, սահմանված և սահմանափակ ժամկետով կտեղափոխվի առճակատման գոտի Վրաստանի օդային տարածքով: Այս մասին մեր գործընկերներին տեղեկացվել է», - ասել է Աբաշիձեն:
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси