Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ջո Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ ապագայի կապակցությամբ դեռեւս երբեք այսքան լավատեսորեն տրամադրված չի եղել

Ջո Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ ապագայի կապակցությամբ դեռեւս երբեք այսքան լավատեսորեն տրամադրված չի եղել

09:36 | 07.11.2020 | Քաղաքականություն

Ջո Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ ապագայի կապակցությամբ դեռեւս երբեք այսքան լավատեսորեն տրամադրված չի եղել
 

Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հանդես է եկել ամերիկացիներին հղած ուղերձով, որոնք սպասում են նախագահական ընտրությունների արդյունքներին, փոխանցում է Fox News-ը։

«Ես դեռեւս երբեք ավելի լավատեսորեն տրամադրված չեմ եղել այս պետության ապագայի կապակցությամբ։ Չկան պատճառներ, որ չենք կարող տիրել 21-րդ դարը։ Մենք ուղղակի պետք է հիշենք, թե ով ենք մենք»,- հեռուստաալիքի մեջբերմամբ ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ «ամերիկացիների գերակշիռ մեծամասնությունը» ցանկանում է «քաղաքականությունից հանել խոցելիությունը»

 
ԱՄՆ նախագահի թեկնածուն նշել է, որ որպես նախագահ իր պատասխանատվությունն է լինելու «ներկայացնել ամբողջ պետությանը»։

«Մենք կարող ենք ընդդիմախոսներ լինել, բայց մենք թշնամիներ չենք։ Մենք ամերիկացիներ ենք»,- շեշտել է նա։

«Ես ցանկանում եմ, որ բոլորն իմանան՝ առաջին իսկ օրը մենք պատրաստվում ենք կյանքի կոչել այս վիրուսի դեմ պայքարի մեր ծրագիրը»,- ասել է Ջո Բայդենը՝ հավելելով, որ իր վարչակազմը «կարող է առաջիկա ամիսներին մեծ թվով կյանքեր փրկել»։

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси