Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՊԲ-ն հարավային ուղղությամբ թշնամու տեխնիկային և կենդանի ուժին հասցրել է դիպուկ կրակ եւ հետ շպրտել ելման դիրքեր

ՊԲ-ն հարավային ուղղությամբ թշնամու տեխնիկային և կենդանի ուժին հասցրել է դիպուկ կրակ եւ հետ շպրտել ելման դիրքեր

09:35 | 03.11.2020 | Քաղաքականություն

ՊԲ-ն հարավային ուղղությամբ թշնամու տեխնիկային և կենդանի ուժին հասցրել է դիպուկ կրակ եւ հետ շպրտել ելման դիրքեր
 
 

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ:

Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси