Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վարդենիս համայնքի Այրք գյուղում ավարտին է մոտենում խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

Վարդենիս համայնքի Այրք գյուղում ավարտին է մոտենում խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

11:44 | 01.11.2020 | Քաղաքականություն

Վարդենիս համայնքի Այրք գյուղում ավարտին է մոտենում խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

 
 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին է մոտենում  8 կիլոմետր երկարությամբ խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը:

Ինչպես  «Արմենպրես»- ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից,  Այրք գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն 849 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը:

 

Հոկտեմբերի 31-ի դրությամբ Այրքի խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցը, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, կառուցվել է ավելի քան 85 տոկոսով։

Այս ծրագրի իրականացմամբ Այրքում հիմնովին լուծվում է խմելու ջրի շուրջօրյա մատակարարման խնդիրը։ Ծրագիրը կավարտվի նոյեմբերի ընթացքում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси