Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

16:41 | 14.10.2020 | Քաղաքականություն

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված բարդ իրադրությունը։ «Վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը։

Ռուսաստանյան կողմը նշել է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցման այլընտրանքի բացակայությունը, ինչը հիմք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական կարգավորման հետագա քայլերի համար»։ 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси