Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զինվորներին զանգել կարելի է, սակայն չի կարելի մանրամասներ քննարկել. Սամվել Մարտիրոսյան

Զինվորներին զանգել կարելի է, սակայն չի կարելի մանրամասներ քննարկել. Սամվել Մարտիրոսյան

17:31 | 13.10.2020 | Հասարակություն

Զինվորների լուսանկարները տարածելը բարդ թեմա է, բայց պետք է ֆիքսենք, որ երբ անհայտ կորած զինվորի նկար են տարածում և հեռախոսահամար են տեղադրում, ադրբեջանական կողմը սկսում է օգտվել դրանից և  այդ մարդիկ դառնում են թիրախ: Ինչպես նշում էTert.am-ը, այս մասին ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ադրբեջանական կողմից հայկական համարներից զանգեր էին լինում, քանի որ ինչ-որ պահի օրինակ՝ տուրիստներից SIM քարտեր են գնել, գրանցել են WhatsApp կամ Viber, զանգահարում են ու հարց ու փորձ են անում Հայաստանի ներքին վիճակից»,- ասել է նա և նկատել, որ նման դեպքեր Ոստիկանությունը բացահայտել է:

Սամվել Մարտիրոսյանը նաև նշել է, որ շատ կարևոր է, որ տեղեկությունները տարածվեն վստահելի աղբյուրներից միայն:

Ինչ վերաբերում է զինվորներին զանգելու հարցին, նա պատասխանեց, որ զանգել կարելի է, բայց մանրամասները քննարկել՝ ոչ: «Մարդիկ անհանգիստ են, զանգում են, խնդիրն այն է, որ չխոսեն այն բաների մասին, որոնք հայտնի կդառնան թշնամուն, քանի որ հեռախոսազանգերը գաղտնալսման տակ են»,-ասել է նա:

Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ պատերազմական այս շրջանում տեղեկատվության տարածման հարցում հանրային շատ մեծ աջակցություն կա, երբեք այսքան ներգրավվածություն չի եղել, մարդիկ իրենց պրոֆեսիոնալ ներուժն են ներդնում:

«Բացի այդ, Թուրքիայի ներգրավվածությունը բերել է նրան, որ մեզ աջակցում են օրինակ բազմաթիվ արաբական երկրներ: Ահաբեկիչների ներգրավվածությունը կոնֆլիկտը շատերի համար ընկալելի է դարձնում, և հստակ գծեր են քաշվում քանի ադրբեջանական կողմից կռվում են վարձկաններ, բացահայտ հարվածում են քաղաքացիական բնակչությանը, եկեղեցիներին»,- ասել է նա և նշել, որ թեև Ադրբեջանը շատ մեծ գումարներ է ծախսում, սակայն մարդիկ տարբերում են, թե որտեղ է ժողովրդավարությունը, թե որտեղ են բռնապետություններ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси