Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պատրիարք Կիրիլը կոչ է անում երկարաձգել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում

Պատրիարք Կիրիլը կոչ է անում երկարաձգել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում

16:37 | 13.10.2020 | Հասարակություն

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության կողմերին երկարաձգել հրադադարի ռեժիմը և օգտագործել այն՝ հակամարտության լուծումը քաղաքական օրակարգի վերածելու համար: Պատրիարքի հայտարարությունը երեքշաբթի հրապարակվել է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու (ՌՈՒԵ) կայքում:

«Շատ կարևոր եմ համարում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ես դիմում եմ երկու երկրների պետական ղեկավարությանը` խնդրով խնդրի լուծումը քաղաքական օրակարգի վերածելու համար օգտագործել հրադադարը: Հանուն երկու հարևան ժողովուրդների ապագայի, ես կոչ եմ անում ձեզ երկարաձգել հրադադարի ռեժիմը և այն օգտագործել խաղաղ բանակցությունների համար», - ասված է փաստաթղթում:

Նա նաև կոչ է արեց Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշա-Զադեին շարունակել աշխատել Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու հետ՝ կանխելու առճակատումը չվերածվի միջկրոնականի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси