Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Քանի որ արդեն զինադադարը վերհաստատելու քաղաքական որոշում կա, ուշ թե շուտ Կարմիր Խաչն արդեն կանցնի իր աշխատանքներին»». Դավիթ Բաբայան168.am

«Քանի որ արդեն զինադադարը վերհաստատելու քաղաքական որոշում կա, ուշ թե շուտ Կարմիր Խաչն արդեն կանցնի իր աշխատանքներին»». Դավիթ Բաբայան168.am

10:46 | 12.10.2020 | Քաղաքականություն

«Քանի որ արդեն զինադադարը վերհաստատելու քաղաքական որոշում կա, ուշ թե շուտ Կարմիր Խաչն արդեն կանցնի իր աշխատանքներին»». Դավիթ Բաբայան

 
 

«Ինչպես միշտ, որոշ տեղերում զինադադարի ռեժիմը խախտվել է, որոշ տեղերում համեմատաբար հանգիստ է եղել։ Մեր Ստեփանակերտը հերոս քաղաքին բնորոշ իր առօրյան ապրում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում և այլ բնակավայրերում տիրող իրավիճակին։

Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությանը չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի, Դավիթ Բաբայանն ասաց, որ  հակառակորդի համար երկրորդական, երրորդական նշանակություն ունեն։

 

«Իսկապես տեղեր կան, որ հակառակորդն անընդհատ խախտում է զինադադարի ռեժիմը, դրա համար էլ դժվար է դիակների դուրս բերումը և այլ գործողություններ իրականացնելը։ Կարծում եմ՝ մեկ է, քանի որ արդեն զինադադարը վերհաստատելու քաղաքական որոշում կա, ուշ թե շուտ Կարմիր Խաչն արդեն կանցնի իր աշխատանքներին»,- հավելեց նա։

Նա նաև ընդգծեց, որ միշտ մաքսիմալ օբյեկտիվ պետք է լինել և չթերագնահատել։

«Թշնամու նպատակները կարող են տարբեր լինել և մենք սա շատ լավ պետք է հասկանանք և անենք ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինենք ամենաբարդ զարգացումներին, որպեսզի ավելի ճիշտ դուրս գանք և պատրաստ լինենք այդ մարտահրավերներին, այդպես էլ անում ենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ առավոտյան Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդն ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում:

Արցախի ՊԲ-ն նաև տեղեկացրել էր, որ Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси