Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իրանն Արցախի հարցի կարգավորման համար նախագիծ է մշակել

Իրանն Արցախի հարցի կարգավորման համար նախագիծ է մշակել

14:08 | 05.10.2020 | Քաղաքականություն

«ԻԻՀ ԱԳՆ խոսնակն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արցախում ընթացող պատերազմին, հայտարարեց. «Իրանի հյուսիս-արեւմտյան սահմաններում ընթացող պատերազմը զգայնությամբ, մանրակրկիտ ու մոտիկից եւ բոլոր կողմերի հետ շփումների միջոցով քննարկվում է: Իրանն առաջին օրվանից բոլոր կողմերին հայտնել է, որ քանի տասնամյակ տեւած այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հարգելով Ադրբեջանի «տարածքային իշխանությունը» քաղաքական եւ ժամանակացույցով ընթացող բանակցությունների նպատակով պիտի անհապաղ դադարեցվեն ռազմական բախումները, եւ Իրանը պատրաստ է լիարժեք աջակցություն ցուցաբերել: Իրանը նախագիծ է մշակել, որը կհետապնդվի բախման երկու կողմերի՝ Ադրբեջանի ու Հայաստանի եւ տարածաշրջանի պետությունների ու մեր հարեւանների հետ: Հույսով ենք կողմերն իրենց պատմական առաքելությամբ կխուսափեն պատերազմից ու բախումներից: Խաղաղ բնակչության դեմ հարձակումների կապակցությամբ պիտի նկատի ունենալ, որ Իրանը չի կարող հանդուրժել իր սահմանների հարեւանությամբ բախումն ու իր տարածքի դեմ ոտնձգությունը»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

«Սրանք Իրանի կարմիր գծերն են, որպեսզի Իրանի սահմանները նույնիսկ պատահական ու ոչ մտածված ոտնձգություններից հեռու պահվեն»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: Իրանի արտաքին դիվանագիտության խոսնակը նաեւ հույս հայտնեց, որ Իրանի մշակած նախագծի շրջանակներում հնարավոր կլինի վերջ տալ պատերազմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն իր ասուլիսում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» փոխարեն օգտագործել է «Ադրբեջանի տարածքային իշխանության» արտահայտությունը, ինչը բացառիկ երեւույթ է համարվում», - այս մասին գրում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси