Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մարդիկ կարող է ուշ հայտնաբերվեն, վիրավորվելու կամ զոհվելու վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդվեն. սաստիկ, ինտենսիվ պատերազմ է, հոսպիտալներն աշխատում են 24 ժամ՝ առանց հանգստի». Արծրուն Հովհաննիսյան

12:11 | 05.10.2020 | Քաղաքականություն

«Մարդիկ կարող է ուշ հայտնաբերվեն, վիրավորվելու կամ զոհվելու վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդվեն. սաստիկ, ինտենսիվ պատերազմ է, հոսպիտալներն աշխատում են 24 ժամ՝ առանց հանգստի». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ ադրբեջանական կողմից գերիներ կա՞ն, ասաց, որ նման տեղեկություն չունի:

«Չի էլ քննարկվել նման հարց»,-նշեց նա:

«Ինչի է ընդհատակ անցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը» հարցադրմանն էլ Արծրուն Հովհաննիսյանն  արձագանքեց, թե չի կարծում, որ Հասանովը մեծ գլուխ գովելու բան ունի, որ ընդհատակում չմնա:

Դիտարկմանը, որ հաճախ զինվորների ծնողները լուսանկարներ են հրապարակում և փնտրում նրանց, ՊՆ ներկայացուցիչն ասաց՝ սաստիկ, ինտենսիվ պատերազմ է, և այս պարագայում հոսպիտալներն ու բուժհիմնարկներն աշխատում են 24 ժամ՝ առանց հանգստի, և կարող են լինել դեպքեր, երբ մարդիկ ուշ հայտնաբերվեն, գտնվեն:

«Կամ սխալ տեղեկություններ հաղորդվեն վիրավորվելու կամ զոհվելու վերաբերյալ: Խնդրում եմ՝ ըմբռնումով մոտեցեք: Մաքսիմալ աշխատում ենք կարճ ժամանակում սխալները շտկել  և հնարավորինս սխալներ թույլ չտալ»,- հավելեց Հովհաննիսյանը:

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси