Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ալիևը շատ լավ է հասկանում, որ իրեն կարող է ներվել սպանվածների քանակը, բայց իրեն չի կարող ներվել ռազմաճակատի անհաջողությունը. «Հայկական ժամանակ»

Ալիևը շատ լավ է հասկանում, որ իրեն կարող է ներվել սպանվածների քանակը, բայց իրեն չի կարող ներվել ռազմաճակատի անհաջողությունը. «Հայկական ժամանակ»

09:31 | 03.10.2020 | Քաղաքականություն

Ալիևը շատ լավ է հասկանում, որ իրեն կարող է ներվել սպանվածների քանակը, բայց իրեն չի կարող ներվել ռազմաճակատի անհաջողությունը. «Հայկական ժամանակ»

 
 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը. նշում է Հայաստանի միասնական տեղեկատվական հարթակը: Թալիշ և լեզգի հարյուրավոր սպանվածների մասին երեկ տվյալներ է հաղորդել Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ օգտագործում է սեփական ծավալապաշտական հավակնությունների համար: Թալիշական Tolish Media լրատվամիջոցը ահազանգում է, որ առաջին հերթին առաջնագիծ են ուղարկվում մեծ մասամբ թալիշ, թաթ, լեզգի և ավար ազգերի ներկայացուցիչները:

Ըստ լրատվամիջոցի՝ ենթադրվում էր, որ լուսաբանելով պատերազմի առաջին օրերին սպանված թալիշների թաղումները՝ Ադրբեջանի լրատվամիջոցները վրեժ կբորբոքեն նրանց սրտում, ու նրանք ինքնակամ կնետվեն սահման՝ հայերի դեմ կռվելու: Սակայն այդ ամենը հակառակ ռեակցիան է առաջացրել, և իշխանությունները ոչ միայն հրաժարվել են նման քարոզչությունից, այլև հանել են նախապես դրված նյութերը:

 

Հայկական սոցցանցերում շրջանառվեց TolishMedia-ի հրապարակախոս Զաբիլ Մահարրամովի խոսքը հայկական լրատվամիջոցին տված հարցազրույցից, որ Արցախում մեծ թվով թալիշներ են զոհվում, և սա արդեն թալիշ ժողովրդի ցեղասպանություն է: «Հայասա» լրատվամիջոցը երեկ առցանց զրուցել է լեզգի հայտնի հասարակական գործիչ Ասար Ալի Քաիմովի հետ: Վերջինս ընդգծել է, որ այս պատերազմը պետք չէ ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ էլ՝ այստեղ ապրող որևէ այլ ժողովրդի: Այն պետք է միայն Ալիևին:

«Մեզ մոտ ամեն օր զորահավաք է, այս պահին էլ եկել են: Եվ բերում են ահավոր շատ դիեր, մոտ 200-ն են արդեն բերել: Նրանք դիերը պահում են սառնարաններում ու բերում են մեկ-մեկ, երկու-երկու, որ խուճապ չլինի ժողովրդի մեջ: Մեր ժողովուրդը ոչնչանում է: Արտաքին աշխարհի հետ գրեթե կապ չկա, սահմանները փակել են… ողբալի դրություն է: Պաշտոնյաներին ուղարկում են, որ ինչ-որ կերպ ժողովրդին հանգստացնեն: Էհ, որ անհանգստանանք, ի՞նչ պիտի անենք. սահմանները փակ են, միջազգային հանրությունը՝ համր: Ոչ ոք մեր ժողովրդի բնաջնջման հետ գործ չունի»,- ասել է Քաիմովը՝ հաղորդելով, որ սահմանի վրա դրված կորոնավիրուսի կարանտինային ճամբարից Ադրբեջան եկածները շտապում են վերադառնալ նորից ՌԴ, որ չզորակոչվեն:

«3 մլն ադրբեջանցի է ապրում ՌԴ-ում, ինչո՞ւ սահմանը լցված չի վերադարձողներով, ինչո՞ւ են հետ գնում, ինչո՞ւ պիտի լեզգիները մեռնեն այս պատերազմում, երբ այս երկրում ո՛չ ստատուս ունեն, ո՛չ լեզվի իրավունք: Ինչի՞ համար մեռնենք: Ո՞ր լեզգիին է պետք Արցախը, ո՞վ է գնալու այնտեղ ապրելու: Դա միայն Ալիևին է պետք»,- ասել է Քաիմովը: Ադրբեջանի ներսում տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, թաթերի, լեզգիների և ավարների շրջանակներում հասունացող խմորումների և ադրբեջանական հասարակության մեջ առկա տրամադրությունների մասին «Հայկական ժամանակի» հարցերին է պատասխանել արևելագետ Արտյոմ Տոնոյանը:

– Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները մեծապես անհանգստանում են՝ հայկական աղբյուրներից տեղեկանալով սահմանին սպանվածների քանակի մասին, քանի որ իրենց իշխանություններից գրեթե տեղեկություններ չեն ստանում: Իրականում ի՞նչ տրամադրություններ են այնտեղ:

– Սպանվածների քանակն իրականում անհանգստացնում է ադրբեջանական հանրությանը, և այս օրերին այդ անհանգստությունն ավելի է խորանալու, որովհետև եթե նրանք առաջին օրերին հրապարակեցին որոշ նկարներ և այլն, այս օրերին է՛լ ավելի քիչ են հրապարակում, այնպես որ հանրության կասկածներն ավելի են խորանալու:

– Դրանք կարո՞ղ են հասցնել ներքին պոռթկման:

– Ամեն ինչ կախված է ռազմաճակատում արձանագրած մեր հաջողություններից: Ճակատում արձանագրած մեր ցանկացած հաջողություն մի քայլով ավելի է մոտեցնում Ադրբեջանում ներքաղաքական, ներհասարակական պոռթկմանը: Ալիևը դա շատ լավ է հասկանում, գիտակցում է, որ իրեն կարող է ներվել սպանվածների քանակը, բայց իրեն չի կարող ներվել ռազմաճակատի անհաջողությունը: Մարդիկ վերջնարդյունքում կկարողանան հաշտվել իրենց հարազատների կորստին, բայց չեն հաշտվի, եթե դրա հետ միասին նաեւ չունենան հաջողություն: Իսկ հաջողության համար նրանք գեներացնում են «մինչև վերջ կռվելու» թեզը: Բոլոր այն կոչերին, որ պետք է դադարեցնել ռազմական բախումները, որ պետք է վերջ տալ ընդհարումներին, իր քաղաքական հակառակորդները պատասխանում են, թե՝ պետք է կռվել մինչև վերջ: Այսինքն՝ ներքաղաքական իրավիճակն այսպիսին է. ռազմական անհաջողությունն ավարտվելու է Ալիևի հեռացմամբ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси