Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աջակցեք մեր քրիստոնյա Հայաստանին. Գերտ Վիլդերս

Աջակցեք մեր քրիստոնյա Հայաստանին. Գերտ Վիլդերս

13:51 | 28.09.2020 | Քաղաքականություն

«Դադարեցրեք իսլամական Ադրբեջանի հրոսակների ագրեսիան, որին աջակցում է Թուրքիայի բռնապետ Էրդողանը: Աջակցեք մեր քրիստոնյա Հայաստանին,

ընկերնե՛ր», ֆեյսբուքյան էջում գրում է Հոլանդիայի աջերի առաջնորդ Գերտ Վիլդերսը: 

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:   Վերջին պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси