Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թույլ մի՛ տվեք ապրուստ ապահովելու համար վերադառնալ օտար ափեր. հայրենադարձն՝ իշխանությանը

Թույլ մի՛ տվեք ապրուստ ապահովելու համար վերադառնալ օտար ափեր. հայրենադարձն՝ իշխանությանը

16:19 | 24.09.2020 | Քաղաքականություն

«Մենք Հայաստան ենք եկել ու վարկային պատմություն չունենք, եթե վարկ չտաք, ինչպե՞ս պետք է պատմություն ունենանք», հայրենադարձների խնդիրների մասին այսօր հանրային լսումների ժամանակ բարձրաձայնվեց ԱԺ ամբիոնից: Հայրենիք վերադարձած սփյուռքահայ Ռազմիկ Մինասյանը նշեց, որ թավշյա հեղափոխության ժամանակ սփյուռքահայերը ևս իրենց քայլն արել են: Բայց հիմա դիմելով իշխանությանը՝ նա բարձրաձայնում է. «Թույլ մի տվեք, որ վերադառնանք օտար ափեր մեր ապրուստն ապահովելու համար»:

Ասում է՝ իրենք շատ դժվարությունների են դիմագրավում,  բայց ոգևորող ոչինչ չեն տեսել: Մինասյանի խոսքով՝ հապճեպ ու ժամանակավոր լուծումների կողքին խնդիրների արմատական ու երկարատև լուծումներ են պահանջում.

«Պետական մարմիններից պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադրաձների նկատմամբ»:

Նրանք պահանջում են հայրենադարաձության հատուկ օրինագծի մշակում, որտեղ կճշտվեն պետական աջակցության նյութական ու բարոյական բնույթն ու կանոնները:

Պահանջում են նաև շտապ կարգով հանրակացարանային բնակարանների ապահովում, իսկ հեռակա կարգով՝ բազմաբնակարանային համալիրի կառուցում՝ երկարաժամկետ  վճարումների թույլտվությամբ, հարկերից ժամականավոր ազատում, և այլն:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси