Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արցախում հաստատվել է COVID-19-ի 12 նոր դեպք

Արցախում հաստատվել է COVID-19-ի 12 նոր դեպք

12:31 | 22.09.2020 | Քաղաքականություն

Արցախում հաստատվել է COVID-19-ի 12 նոր դեպք

 
 

Արցախում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վարակակիրներից 11-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից, մեկն էլ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ: Նրա մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 5 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 676 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси