Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՊԵԿ նախագահը նպատակահարմար չի համարում հագուստի մաքսազերծման նոր կարգին անցնելու ժամկետի հետաձգումը

ՊԵԿ նախագահը նպատակահարմար չի համարում հագուստի մաքսազերծման նոր կարգին անցնելու ժամկետի հետաձգումը

16:28 | 17.09.2020 | Հասարակություն

«Հիմա լավ ժամանակներ չեն, եկամտաբերությունն ընկած է»,- խորհրդարանում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դիմեց ՊԵկ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ անդրադառնալով հագուստի մաքսազերծման մեթոդների փոփոխությանն ու ներկրող տնտեսվարողների դժգոհությանը:

Ըստ պատգամավորի՝ պետք է քայլերով գնալ, հանրային պայմանավորվածություն ձեռք բերելով, օրինակ,  դեկտեմբերին գալ մի կետի, մարտին՝  մեկ այլ:

Ի պատասխան՝ ՊԵկ նախագահն ասաց, որ ամիսներ առաջ զգուշացրել են՝ անցում է կատարվելու, և հարցը տարիներ շարունակ քննարկվել է: Նրա խոսքով՝ տնտեսվարողներն իրենց պատկերացումներում  տեսլական ունեցել են, որ մի օր տվյալ տարբերակով պետք է մաքսազերծեն.

«Ցանկացած ժամանակ այս հարցին անդրադառնալիս՝ տվյալ տնտեսվարողների կողմից ինչ-որ դժգոհություններ, ամեն դեպքում, լինելու են, և դժգոհությունների պատճառը միայն կորոնավիրուսի համավարակը չէ»:

Նա նաև ընդգծեց, որ պետք է ունենալ լիարժեք օրենսդրական կարգավորումներին համապատասխան գործելաոճ. «Հապաղելու ժամանակ չունենք»:

 Իսկ պատգամավորի՝ հանրային համաձայնագիր կնքելու առաջարկին այսպես պատասխանեց.

«Եթե հարցը ժամանակին չի հանրայնացվել, չի նշանակում, թե այդ դաշտի հետ պայմանավորվածություն չի եղել։ Այս անցումը նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլի 1-ից, բոլոր տնտեսավարողները տեղյակ են եղել: Հնարավոր է, որ լինեն 1-2 տոկոս տնտեսավարողներ, որոնք տեղյակ չեն եղել: Ես չեմ կարծում, որ պետական մարմինը պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգում, դա մեր դիրքորոշումն է»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси