Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ազգային ժողովը դեմ քվեարկեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցին. Նախարարը ներկա չէր

Ազգային ժողովը դեմ քվեարկեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցին. Նախարարը ներկա չէր

10:44 | 17.09.2020 | Քաղաքականություն

Ազգային ժողովը քիչ առաջ դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որը վերաբերում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու հարցը:

Արայիկ Հարությունյանին աջակցություն հայտնեց 84 պատգամավոր, 35  պատգամավոր կողմ արտահայտվեց Հարությունյանի պաշտոնանկությանը:

Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ ԿԳՄՍ նախարարը չէր մասնակցում նիստին, մինչդեռ պետք է ներկա լիներ:

ԱԺ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ Արայիկ Հարությունը կապ է հաստատել իր հետ եւ ինքը ասել է, որ գալու կարիք չկա հարցի ցանկացած քվեարկության դեպքում: «Ինքս իմ պատասխանատվությամբ համարել եմ ոչ նպատակահարմար: Կարծում եմ՝ իմաստ չկա»,-ասաց Միրզոյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси