Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ - 17.09.2020

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ - 17.09.2020

10:02 | 17.09.2020 | Քաղաքականություն

Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. Արայիկ Հարությունյանի հարցի քվեարկությունը՝ այսօր (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 17-ին շարունակում է աշնանային նստաշրջանի իր հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 57 հարց:

Նախորդ օրերին խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորների ընտրության հարցը եւ երեք թեկնածուներին էլ ընտրել ՍԴ դատավորներ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դավարոների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Նախօրեին ԱԺ-ն քննարկել է նաեւ ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Քանի որ Մանե Թանդիլյանը վայր է դրել մանդատը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է Արկադի Խաչատրյանի թեկնածությունը, ով էլ ընտրվել է այդ պաշտոնում:

Երեկ ԱԺ-ն քննարկելի է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդումը, որը վերաբերում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությանը: Այս հարցով քվեարկությունը կկայանա այսօր:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси