Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կարանտինի ընթացքում ՔԿՀ-ներում տեսակցությունները կթույլատրվեն որոշ պայմաններով

Կարանտինի ընթացքում ՔԿՀ-ներում տեսակցությունները կթույլատրվեն որոշ պայմաններով

19:00 | 11.09.2020 | Քաղաքականություն

Հայաստանում կարանտինի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները
թույլատրվում են բացառապես քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և տեսակցողի՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում (վերջին 72 ժամ վաղեմությամբ):

Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում: 

Հիշեցնենք՝ Հայաստանում մինչև 2021թ. հունվարի 11-ը սահմանվում է կարանտին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси