Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վրաստանն ու կորոնավիրուսը. նոր սահմանափակումներ

Վրաստանն ու կորոնավիրուսը. նոր սահմանափակումներ

16:45 | 11.09.2020 | Քաղաքականություն

Վրաստանում համակաճարային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված` համակարգող խորհուրդը վերադարձրել է մի շարք սահմանափակումներ. գրում է aliq.ge-ն: Սահմանափակումների արդյունքում՝ Արգելվել է 200 և ավելի հոգու մասնակցությամբ  մշակութային և մարզական միջոցառումների անցկացումը` ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում, Արգելվել է 10 և ավելի հոգու մասնակցությամբ հարսանյաց, սգո արարողությունները, հոբելյանները, Արգելվել է գիշերային ակումբների գործունեությունը` ինչպես փակ, այնպես էլ բաց հրապարակներում, Հետաձգվել է կինոթատրոնների և թատրոնների բացումը մինչև հոկտեմբեր:

Հոկտեմբերից շուտ չի վերականգնվի նաև մանկական ժամանցի կենտրոնների աշխատանքը, Խորհուրդ չի տրվում  դպրոցներում անցկացնել ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված տոնական միջոցառումներ, Ներդրվում է ուսուցման խառը մեթոդ դպրոցներում (դասեր կլինեն ինչպես դասարաններում, այնպես էլ հեռավար), Հետաձգվել է մինչև հոկտեմբեր մանկապարտեզների համար  ուսումնական տարվա մեկնարկը, Պահպանվում է հասարակական տրանսպորտում դիմակներ կրելու պարտադիր պահանջը։ Վրաստանի առողջապահության նախարարությունը շարունակում է քաղաքացիներին կոչ անել ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, կրել պաշտպանիչ բժշկական դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն:  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси