Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ ոստիկանապետի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ոստիկանությունում

ՀՀ ոստիկանապետի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ոստիկանությունում

18:05 | 09.09.2020 | Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության համակարգում: ՀՀ ոստիկանապետի հրամանով` Արթուր Ֆիշյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ա. Ֆիշյանը նշանակվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ռոբերտ Գինոյանը ազատվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և գրանցվել է Ոստիկանության կադրերի ռեզերվում: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արմեն Գասպարյանը, ով գրանցված էր Ոստիկանության կադրերի ռեզերվում, նշանակվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսրոպյանը նշանակվել է Ոստիկանության Գավառի բաժնի պետ: Վերջիներս ոստիկանության համակարգում համարվում են օպերատիվնիկներ, որ ստորաբաժումներում որ աշխատել են՝ տիրապետել են օպերատիվ իրավիճակին, և ունեցել են հանցագործությունների ոչ միայն բացահայտման, այլ նաև նախականխման բազմաթիվ դեպքեր: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси