Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արտակարգ դրությունը չի երկարաձգվի. նոր նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

Արտակարգ դրությունը չի երկարաձգվի. նոր նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

16:13 | 04.09.2020 | Հասարակություն

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

Նախագծին կողմ քվեարկեցին 80 պատգամավորներ, դեմ` 28: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն ավելի վաղ հայտարարել էին, որ նախագիծն անընդունելի է, քանի որ իր մեջ պարունակում է հակասահմանադրական դրույթներ՝ կապված մարդու իրավունքների հետ, և «կարանտին» բառը մտահոգությունների առիթ է տալիս:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси