Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆրանսիան կարող է վերադառնալ խիստ կարանտինային ռեժիմին. Մակրոն

Ֆրանսիան կարող է վերադառնալ խիստ կարանտինային ռեժիմին. Մակրոն

12:44 | 30.08.2020 | Քաղաքականություն

Ֆրանսիան կարող է վերականգնել խիստ կանոնները կորոնավիրուսային հիվանդության բռնկման երկրորդ ալիքի ժամանակ։Euronews-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

«Տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ»,- ասել է նախագահ Մակրոնը՝ պարզաբանելով, որ իշխանությունները փորձում են անել ամեն հնարավորը, որպեսզի կանխեն տոտալ բլոկադան։

Նշենք, որ Մակրոնն այսպիսի հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ուրբաթ օրը կորոնավիրուսային վիճակագրության հակառեկորդ էր սահմանվել։ Անդրադառնալով տնտեսական ճգնաժամին՝ Մակրոնը նկատել է, որ մարդկանց պետք է վերադարձնել աշխատանքի։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси