Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ինչ հոգեբանական խնդիրներ են առաջացնելու դիմակները աշակերտների շրջանում. Հոգեբանը մեկնաբանում է

Ինչ հոգեբանական խնդիրներ են առաջացնելու դիմակները աշակերտների շրջանում. Հոգեբանը մեկնաբանում է

14:48 | 26.08.2020 | Հասարակություն

iravunk.com-ը զրուցել է հեգեբան Կարինե Նախչաջյանի հետ

 

Հայտնի է, որ նոր ուսումնական տարում դիմակ կրելը պարտադիր պայման է աշակերտների է համար, ավելին՝ նախարարության որոշմամբ աշակերտները դասի ընթացքում չպետք է գրատախտակին մոտենա, իսկ դասամիջոցին արգեկվում է լքել  դասասենյակը:

Վերոնշյալ սահմանափակումները աշակերտների հոգեբանության վրա ինչպես կանդրադառնան, արդյոք լրացուցիչ հոգեբանական խնդիրներ չեն առաջանա հատկապես տարրական դասարանների աշխակերտների համար՝ հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հայտնի հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ, ով ասաց.

-Անշուշտ, նոր ուսումնական տարում երեխաներին սպասվում է լրացուցիչ դժվարություններ՝ թեկուզ վարքային առուով: Ցածր դասարանների աշակերտները իրենց բնույթով շարժուն են, իսկ հիմա ֆիզիկական ակտիվության, շարժունության այս աստիճանի  սահմանափակումը անցնում է անտրամաբանականի սահմանը: Մեկը հանելու է, մյուսը դնելու է՝ ի վերջո երեխաներ են: Մեզ՝ մեծերիս, համար է դիմակ կրելը լրացուցիչ դժվարություն առաջացնում, ինքներս ենք շատ դժվարությամբ ընտելանում դիմակ կրելուն, պատկերացրեք երեխաների դեպքում: 

Հոգեբանը նկատում է նաեւ.

-Մյուս կողմից էլ, իհարկե, հասկանում ենք, որ համավարակը դեռ  չի ավարտվել եւ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելը դեռ անհրաժեշտ է: Բայց այն, որ ուսումնական գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվելու է, որը անմիջականորեն ազդելու է  ե՛ւ ուսուցիչների  ե՛ւ երեխաների վրա: Արդյունքում էլ տուժելու է ամենակարեւորը՝ ուսուցման գործընթացը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси