Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրապարակվել է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

Հրապարակվել է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

16:01 | 17.08.2020 | Հասարակություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։ Մոսկվա-Երևան - 23.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 18:30-ին)։ Մոսկվա -Երևան - 24.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)։ Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 եւ N94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։ Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։ Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси