Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սերժ Սարգսյանի գրասենյակը առաջիկա մամուլի ասուլիսին հետաքրքիր բացահայտումներ է խոստանում

Սերժ Սարգսյանի գրասենյակը առաջիկա մամուլի ասուլիսին հետաքրքիր բացահայտումներ է խոստանում

15:27 | 17.08.2020 | Քաղաքականություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը քիչ առաջ հայտարարություն տարածեց, որով տեղեկացրեց, որ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին, ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ:

NEWS.am-ը Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեց, թե ինչու է ՀՀ երրորդ նախագահը որոշել հիմա, երբ արտակարգ դրությունը դեռևս չի ավարտվել, հրավիրել մեծ մամուլի ասուլիս և ինչու Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով:

Գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ բոլոր հարցերին ՀՀ երրորդ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասն կպատասխանի: «Միայն կարող եմ ասել, որ հետաքրքիր բացահայտումներ են լինելու, այդ թվում՝ Ձեր նշած հարցերի վերաբերյալ»,-նշեց գրասենյակի պատասխանատուն:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси