Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Google-ը ցանկանում է, որ իր աշխատակիցները ևս մեկ տարի աշխատեն տնից. romarketing.am

Google-ը ցանկանում է, որ իր աշխատակիցները ևս մեկ տարի աշխատեն տնից. romarketing.am

08:56 | 02.08.2020 | Քաղաքականություն

Google-ը ցանկանում է, որ իր աշխատակիցները ևս մեկ տարի աշխատեն տնից. romarketing.am

 

Romarketing.am-ը գրում է. Google-ը կխնդրի իր 200,000-ից ավել աշխատողներին՝ աշխատել տնից մինչև 2021թ․-ի հուլիս ամիսը, քանի որ ԱՄՆ-ում վարակի դեպքերը շարունակում են աճել։

Այս որոշումն ըստ Wall Street Journal-ի՝ կազդի այն 200,000 աշխատակիցների մեծամասնության վրա, ովքեր աշխատում են Google-ի մայր ընկերությանը՝ Alphabet-ին պատկանող բիզնես ընկերություններում։

Google-ը շտապեց թույլատրել իր աշխատակիցներին՝ աշխատել տնից երբ պանդեմիան դեռ նոր էր սկսել։ Սկզբից այն մինչև հուլիս ամիսն էր հետաձգվել, իսկ հետո՝ քանի որ դեպքերի քանակն ԱՄՆ-ում շարունակում էր աճել, Google-ը երկարացրեց այդ ամսաթիվը մինչև 2020թ․-ի սեպտեմբեր ամիսը։

Իսկ այժմ, քանի որ կորոնավիրուսի դեպքերը նվազելու փոխարեն շարունակ աճում են հատկապես Bay Area-ի և ամերիկյան այլ նահանգների շրջանում, Alphabet-ն ավելի երկարացրեց այս ժամկետը, ըստ WSJ-ի՝ ևս 12 ամսով։

 

 

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси