Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կարո՞ղ է արդյոք կաղամբը պաշտպանել կորոնավիրուսից

Կարո՞ղ է արդյոք կաղամբը պաշտպանել կորոնավիրուսից

14:06 | 15.07.2020 | Հասարակություն

Թթու կամ թարմ կաղամբը կարող է օգտակար լինել կորոնավիրուսով վարակման կանխարգելման գործում, քանի որ դրանք կրճատում են օրգանիզմում առկա նյութերի քանակը, որոնք նպաստում են կորոնավիրուսի ներթափանցմանը: Այդպիսի եզրակացության են հանգել Ֆրանսիայի Մոնպելյե համալսարանի հետազոտողները, հայտնում է The Sun-ը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical and Translational Allergy ամսագրում:

Գիտնականները ուշադրություն են հրավիրել որ այն երկրներում, որտեղ կորոնավիրուսից մահացության մակարդակը ցածր էր, կաղամբը շատ տարածված է: Օրինակ, Գերմանիայում եւ Հարավային Կորեայում COVID-19-ից մահացությունը զգալիորեն ցածր է, քան շատ այլ երկրներում:

Նշվում է, որ կաղամբը նյութեր է պարունակում, որոնք խոչընդոտում են կորոնավիրուսի ծանր ընթացքին: Այդպես, թթու կաղամբի մեջ կան հակաօքսիդիչներ, որոնք ուժեղացնում են օրգանիզմի պաշտպանությունը պաթոգեններից:

Գիտնականները նաեւ ուշադրություն են դարձրել, որ որոշ այլ մթերքներ եւս կարող են պաշտպանիչ էֆեկտ ունենալ օրգանիզմի համար. դրանք նախեւառաջ ֆերմենտացված կաթից (մածուն, կեֆիր) մթերքներն են: Այն երկրներում, որտեղ այդպիսի ապրանքատեսակները տարածված են (Հունաստան, Թուրքիա, Բուլղարիա), կորոնավիրուսից մահացությունը նույնպես ցածր է, քան շատ այլ երկրներում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси