Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տավուշում տեղադրվել է նոր խաչքար մարտական հենակետի կողքին

Տավուշում տեղադրվել է նոր խաչքար մարտական հենակետի կողքին

12:50 | 15.07.2020 | Հասարակություն

Հուլիսի 13-ին, երբ քաջարի տղաները խիզախ ոգով հակառակորդին ևս մեկ անգամ արժանի հակահարված էին տալիս, Տավուշի Արծվաբերդ գյուղում ռազմական գործողությունների ներքո կատարվում էր բժիշկ Աշոտ Չոբանյանի նախաձեռնությամբ ստեղծված խաչքար-կոթողի օծման արարողակարգը: Այն նվիրված է մեր հայրենիքի պաշտպանությանը, իրենց կյանքը զոհաբերած հայ ազատամարտիկներին, արյան գնով ողջ մնացած մեր հերոս տղաներին, որոնք իրենց ամենօրյա ծառայությամբ մեզ պարգևում են խաղաղ երկինք և հաղթանակած բանակ: Տավուշի հենակետերից մեկի կողքին  տեղադրվեց ևս մեկ խաչքար, որը դարեր շարունակ մեր հավատքի խորհրդանիշն է:

Աշոտ Չոբանյանը, ներկայացնելով այս վայրը, նշեց, որ այն համարվում է սրբատեղի, որտեղ ամեն զինվոր դիրքեր բարձրանալուց առաջ նախ աղոթում է:

Շամշադինի արմատներով բժիշկ-բարերարը տարիներով փափագել է տեղադրել խաչքարը հենց այս սրբավայրում: Այս օրերին առկա լարված պայմաններում այն դարձավ մեր անսասան ուժի և հավատքի խորհրդանիշը:

Տավուշցիների ոգին անկոտրուն է: Բարերարը հավելեց, որ թեև այս պահին տղաներից շատ հեռու չեն, բայց հարկ եղած դեպքում կլինեն հենց նրանց կողքին:

Խաչքարի բացման և օծման արարողությանը ներկա էին հոգևոր թեմի առաջնորդները, գյուղապետ Օնիկ Բալյանը, հրամանատար Համասիկ Բաբասյանը, խաչքարի քանդակագործ Արմեն Բուլղադարյանը: Բոլոր ներկաները հայտնեցին իրենց շնորհակալությունը խաչքարի ստեղծման համար:

Օծման արարողությունից հետո Տեր Արամ քահան Միրզոյանը հնչեցրեց նաև ոգեկոչման ձոն՝ նվիրված մեր հաղթանակած բանակին և քաջարի հայ զինվորներին:  

Խաչքարի հեղինակ և քանդակագործ Արմեն Բուլղադարյանը, ներկայացնելով զարդանախշերը, նշեց, որ դրանք խորհրդանշում են մեր ծաղկուն ապագան:

Ամբողջ արարողությունը անցել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարված իրադրության պայմաններում: Խիզախ զինվորները անառիկ էին պահում մեր սահմանները՝ թիկունքում զգալով հայ հավատքի զորությունը:    

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси