Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պուտինը հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է նվազագույնի հասցնել կորոնավիրուսից կորուստները

Պուտինը հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է նվազագույնի հասցնել կորոնավիրուսից կորուստները

18:44 | 20.06.2020 | Հասարակություն

Պուտինը հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է նվազագույնի հասցնել կորոնավիրուսից կորուստները
 
 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել է, որ հայրենական բժիշկներին հաջողվել է նվազագույնի հասցնել կորոնավիրուսից կորուստները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վստահ եմ, որ դուք արել եք ամենն, ինչ կարող էիք, եւ նույնիսկ ավելին՝ ցույց տալով պրոֆեսիոնալիզմի իսկական հրաշքներ: Գլխավորը՝ նվազագույնի եք հասցրել կորուստները, դա ձեր վաստակն է»,- բուժաշխատողներին է դիմել պետության ղեկավարը, որոնց հետ հանդիպում է անցկացնում տեսակոնֆերանսի ռեժիմով:

«Բայց սարսափելի, նենգ վարակը չխնայեց նաեւ ձեր գործընկերներին»,- ասել է Պուտինը: Նա ցավակցություն է հայտնել բոլորին, ովքեր կորցրել են մտերիմներին, բժիշկների, բուժակների, բուժքույրերի ընտանիքներին: «Ձեր հարազատները մինչեւ վերջ կատարեցին իրենց պարտքը»,- վստահ է ՌԴ նախագահը:

Պետության ղեկավարը շեշտել է, որ «համաճարակի շրջանում բուժաշխատողների զոհաբերման սխրանքը ընդմիշտ կմտնի հայրենական բժշկության եւ ընդհանրապես երկրի պատմության մեջ այնպես, ինչպես Ղրիմի պատերազմի, Առաջին համաշխարհայինի, Մեծ հայրենականի ժամանակ բժիշկների ու բուժքույրերի անձնվեր ծառայությունը»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси