Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երեկ բացառիկ ցուցանիշ ենք ունեցել բուժվածների մասով՝ 775 բուժված․Փաշինյան

Երեկ բացառիկ ցուցանիշ ենք ունեցել բուժվածների մասով՝ 775 բուժված․Փաշինյան

18:29 | 10.06.2020 | Քաղաքականություն

Երեկ բացառիկ ցուցանիշ ենք ունեցել բուժվածների մասով՝ 775 բուժված

Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կրկին կայունացման թույլ եւ նախնական նախանշաններ են ցույց տալիս: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, վերջնական չենք կարող ասել, որ իրավիճակը կայունացել է, բայց նախանշաններ կան: Կայունացումը տեղի է ունենում շատ բարձր նշաձողի վրա, երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ մեր ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար:

Ըստ էության հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց խնդիրը ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եթե կարողանանք պահպանել այս միտումը, կլուծենք հոսպիտալցման խնդիրն ամբողջ ծավալով եւ կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ զրոյացման փուլին»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ ակնհայտ է, որ այսօր ՀՀ բնակիչների մեծամասնությունը կրում են դիմակ, հետեւում են կանոններին. «Բայց դեռեւս ցանկալի արդյունք չունենք: Այսօր օրվա առաջին կեսին ոստիկանները 15.00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել են դիմակ չկրելու համար: Այս թիվն ասում եմ ցավով, որովհետեւ մեր նպատակը տուգանելը չէ:

Երեկ բացառիկ ցուցանիշ ենք ունեցել բուժվածների մասով՝ 775 բուժված: Ըստ էության, մենք ակտիվ դեպքերի որոշակի նվազում ենք արձանագրել: Ունենք ցավոք սրտի 10 մահ եւ եւս երեք մահ՝ այլ հիվանդություններից»,-ասաց վարչապետը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси