Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երբ ազգը պետք է համախմբվի, նման բաժանարար գծեր դնելը փիս մամայի տղություն է. Հայկ Մանասյան

Երբ ազգը պետք է համախմբվի, նման բաժանարար գծեր դնելը փիս մամայի տղություն է. Հայկ Մանասյան

17:27 | 09.06.2020 | Հասարակություն

Երբ ազգը պետք է համախմբվի, նման բաժանարար գծեր դնելը փիս մամայի տղություն է. Հայկ Մանասյան
 

Ես պաշտոնապես ասում եմ ձեզ Առողջապահության նախարարության իմ սիրելի´ կոլեգաներ, դուք նախարարությունը պետական ինստիտուտից վերածել եք ծաղրանկարի, սա ընդդիմադիրի խոսք չէ, չեմ ուզում փնովել, բայց սա ծաղրանկար է, այսպիսի առողջապահական ինստիտուտ չի լինում։ Այս մասին այսօր` հունիսի 9-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ  Հայկ Մանասյանը` անդրադառնալով Առողջապահության նախարարության ձեռնարկած կորոնավիրուսի դեմ պայքարի  միջոցներին, դրանց արդյունավետությանը:

Մանասյանի խոսքով`  Առողջապահության նախարարությունը ունի բազմաթիվ բացթողումներ,  ինչը հանգեցնում է  անլուրջ վերաբերմունքի ձևավորման հանրության կողմից վերջինիս նկատմամբ, ինչպես նաև այդ ամենի հետևանքով ունենում ենք բացասական արդյունք:

Նրա խոսքով`  ամենամեծ  ու կոպիտ փաստերից մեկը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի կեղծելն էր, Ազգային ժողովում կեղծ ինֆորմացիա ներկայացնելն էր փոխնախարարի կողմից: Երկրորդն էլ  «Նաիրի» բժշկական կենտրոնի, Առաջին հիվանդանոցի կորոնավիրուսային հիվանդներին սպասարկելու պատրաստակամությունն է, որը առկա է 2-3  ամիս, բայց այս ամենին հակառակ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, թե 200 հիվանդ հերթի մեջ է, սակայն չենք կարողանում իրենց տեղավորել հիվանդանոցներում:

«Կա´մ վարչապետը  դա  անում է դիտավորյալ, կա´մ դա նրա վատ ինֆորմացված լինելու հետևանք է, քանի որ նա  ակնհայտ սուտ է ասել:  Հայաստանում կային կորոնավիրուսի համար պատրաստ դատարկ մահճակալներ, պատրաստ անձնակազմ, որն իր ողջ ծանրաբեռնվածությամբ չէր աշխատում: Այդ երկու կլինիկաները մամուլում հայտարարություններով են հանդես եկել, որ պատրաստ են սպասարկելու: Նախարարությունը նայում է, թե որտեղ փլված հիվանդանոց ունի, որը կարող է պետական միջոցներով որոշակիորեն ոտքի կանգնեցնել և վերածել կորոնավիրուսային հիվանդների համար նախատեսված  հաստատության, այնինչ բավակականի բարձր մարտունակության հիվանդանոցներ կային, որոնք  հիմա էլ կարող են աշխատել»,- ասել է Հայկ Մանասյանը:

Նրա խոսքով` Առողջապահության նախարարությունը հարցին լուրջ չի մոտենում, և այսօր այն խնդիրները, որոնք ծառացել են կորոնավիրուսային հիվանդության պատճառով, դա վերջինիս  ոչ ճիշտ վարած քաղաքականության արդյունք է:

«Էդ որ մեկին փոսը քցել է պետք լինում, ո՞նց եք արագ հավաքվում, կամ որ Առողջապահության նախարարը  գլխավորների հավաքել էր, ժողով էր անում, բա ինչպե՞ս կարողացան առանց խոչընդոտների բոլորին հավաքել, իսկ հիմա, որ պետք է դիմել այդ հիվանդանոցների տնօրեններին, ինչո՞ւ չեն անում, երբ հարցը վերաբերվում է հիվանդներին տեղավորելուն, մի՞թե դա կարևոր հարց չէ»,- ասել է նա:

Խոսելով այն որոշման մասին, որ այսուհետ դիմակներ պետք է  կրել նաև բաց տարածքներում Հայկ Մանասյանը նշում է, որ դա պետք է վերաբերվի բոլորին և որ այդ պարագայում պետք է լավ կամ վատ, սիրած կամ չսիրած կուսակցությունների չբաժանել և տուգանքներ չնշանակել միայն նրանց ներկայացուցիչների համար, այն էլ այս պարագայում, երբ  երկիրը համախմբվելու կարիք ունի:

«Լսեք, ա´յ սրիկաներ, պատերազմական, ազգային համախմբման շրջանում չեն նայում` ով ում կուսակցությունից է, ով է քոչարյանական, ով է` սերժական և ով նիկոլակալ: Երբ որ ազգը պետք է համախմբվի նման բաժանարար գծեր դնելը,  փիս մամայի տղություն է.. Դուք էիք ասում, որ սա ազգի կոնսոլիդացիայի ժամանակահատված է, բայց մամուլում բաժանում եք, թե Քոչարյանի ժամանակ աշխատած ինչ-որ մեկը դիմակ չի դրել, դա՞ է ձեր համախմբվածությունը: Այսօր Արսեն Թորոսյանը ինչ-որ պրինցիպներ է տանում տարբեր անձանց  նկատմամբ` մի կողմ դնելով ժողովրդի առողջությունն ու հանրային շահը, էնքան չեղավ «Նաիրի»  բժշկական կլինիկան, որ  քո այրվածքաբանականի  չափ էլ չեղա՞վ, այս օրերին ամեն ինչ պետք է դնել մի կողմ խնդրի լուծումը գտնելու համար»,- ասել է բժիշկը:

 
 
 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси