Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ինչո՞ւ է կորոնավիրուսից բուժվածների թիվը վերջին օրերին նկատելիորեն աճել. պարզաբանում է նախարարը

Ինչո՞ւ է կորոնավիրուսից բուժվածների թիվը վերջին օրերին նկատելիորեն աճել. պարզաբանում է նախարարը

15:48 | 09.06.2020 | Հասարակություն

Ինչո՞ւ է կորոնավիրուսից բուժվածների թիվը վերջին օրերին նկատելիորեն աճել. պարզաբանում է նախարարը

 
 

Օրեր առաջ Հայաստանում կորոնավիրուսային վարակից բուժվածների օրական թիվը մի քանի տասնյակից չէր անցնում, սակայն երեկ առողջացած է համարվել 352 քաղաքացի։ Այս թիվն իրականում պայմանավորված է բուժման ռազմավարության փոփոխություններով եւ չի կարող համարվել հակահամաճարակային պրոցեսի կամ բուժական պրոցեսի ճեղքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ մայիսի կեսին որոշում կայացվեց, որ այն քաղաքացիները, ովքեր չունեն ախտանիշներ կամ հիվանդությունը թեթեւ են տանում, պետք է տնային խնամքի տեղափոխվեն։ Այս օրերին մոտ 1000 հոգի դուրս գրվեց հիվանդանոցներից, սակայն համակարգում նրանք չնշվեցին որպես առողջացածներ եւ գնացին 14-օրյա ինքնամեկուսացման՝ իրենց տներում։

Վերջին 14 օրերի ընթացքում բուժված էին համարվում եւ բուժվածների վիճակագրության մեջ էին ընդգրկվում այն քաղաքացիները, ովքեր հիվանդանոցներից էին դուրս գրվում՝ կրկնակի բացասական թեստավորումով։ Իսկ տանը բուժում ստացող քաղաքացիները բուժվածների վիճակագրության մեջ չէին հայտնվել։

Տանը բուժում ստանալուց 14 օր անց առողջության առաջնային պահպանման օղակը, նախարարի խոսքով, ֆիքսում է այս քաղաքացիների բուժման ավարտը, եւ հիմա նրանք արդեն համարվում են առողջացած։ Տնային բուժում ստացողները, ի տարբերություն հիվանդանոցային բուժում ստացողների, վերջնական թեստավորում չեն անցնում եւ 14 օր հետո համարվում են բուժված, եթե հոսպիտալացման կարիք չի լինում։ Հենց նրանց հաշվին է այս օրերին առողջացածների թիվն այսքան բարձր, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ համաճարակային իրավիճակը երկրում բարելավվել է։

«Հետեւություններ անելիս պետք է հասկանալ, որ սա պարզապես ռազմավարության փոփոխության արդյուքն է, եւ ոչ թե ճեղքում այս հակահամաճարակային պրոցեսի կամ բուժական պրոցեսի։ Սա ասում եմ նրա համար, որ մենք զգոնությունը չկորցնենք, շարունակենք բոլոր միջոցառումները անխտիր, դիմակներ կրել, սոցիալական հեռավորություն պահել եւ ձեռքերը ախտահանել, եւ մենք մեր մասով՝ բուժական միջոցառումները շարունակենք։ Նաեւ ուզում եմ, որ մենք չթուլանանք այս ցածր թվերից՝ 350 այսօր, 195-ի մասով արդեն բացատրել եմ, որ պրոֆիլակտիկ օր էր, եւ պարզապես քիչ նմուշներ են եղել, հետեւաբար քիչ դրական պատասխաններ։ Եվ երեկ, կարելի է ասել, որ վերագործարկման առաջին օրն էր, պետք է հետեւողական լինել մի քանի օրերի արդյունքներին»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով, վաղվա վիճակագրական տվյալներում առողջացածների թիվն էլ ավելի մեծ կլինի, բայց պետք է հասկանալ, որ դրանք այն քաղաքացիներն են, որոնք վերջին երկու շաբաթը արդեն տանն էին եւ չունեին ախտանիշներ։ Իհարկե, բուժվածների թվում կան նաեւ քաղաքացիներ, ովքեր հիվանդանոցից են դուրս գրվում՝ ծանր եւ երկարատեւ բուժումից հետո, բայց իրենք, նախարարի խոսքով, մեծ տոկոս չեն կազմում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси