Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դա լկտիություն է եւ մանիպուլյացիաների փորձ. Արման Աբովյանը՝ Ծառուկյանի դատվածության նյութերի հրապարակման մասին

Դա լկտիություն է եւ մանիպուլյացիաների փորձ. Արման Աբովյանը՝ Ծառուկյանի դատվածության նյութերի հրապարակման մասին

14:18 | 09.06.2020 | Քաղաքականություն

Դա լկտիություն է եւ մանիպուլյացիաների փորձ. Արման Աբովյանը՝ Ծառուկյանի դատվածության նյութերի հրապարակման մասին
 
 

Դա քաղաքականության հետ ոչ մի աղերս չունի. դա լկտիություն է եւ մանիպուլյացիաների փորձ, որովհետեւ պարոն Ծառուկյանը դատարանի կողմից արդեն իսկ արդարացվել է այդ գործի շրջանակներում: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կողմից 1979 թվականին խմբակային բռնաբարությանը համար դատապարտվելու քրգործի նյութերի հրապարակմանը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը արդարացվել է դեպքից 22 տարի անց՝ 2001 թվականին:

«Մենք շատ լավ գիտենք, որ խորհրդային տարիներին միլիցիան գումարներ կորզելու համար մարդկանց այ տենց իրավիճակի մեջ էր գցում: Գոյություն ունի նվազագույնը բարոյականության շեմ: Չի կարելի քաղաքականությունը խառնել անձնականի հետ: Դա ցույց է տալիս այն թեզը, որ այն եռանդով, որ լցվեցինք իրենք ԲՀԿ-ի դեմ, պարոն Ծառուկյանի դեմ կռւվ տալով, թող այդ նույն եռանդով լծվեն սոցիալ-տնտեսական իրավիճակը դզելուն, խայտառակ գործազրկությունը կանգացնելուն: Ի վերջո, կորոնավիրուսից մարդիկ են մահանում, ինչ՞վ են զբաղված: Մարդ պետք է բարոյականություն ունենա, որ չանցնի եւ հինավուրց Գյուլնազ տատի հեքիաթները բերի»,-ասաց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси